Պատժամիջոցի տակ գտնվողների աշխատավարձի փոխանցման մասին ՆԳՆ-ն տեղեկություն չի տալիս

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) չի հայտնել, թե որ բանկային հաշվին է փոխանցելու ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։

ԱՄՆ-ը սեպտեմբերի 16-ին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի չորս քաղաքացիների նկատմամբ։ Նրանց թվում են բարձրաստիճան ոստիկաններ՝ ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին («Խարեբա»),«Խարեբա»-ի տեղակալ Միլեր Լագազաուրին:

Խարազիշվիլին, ըստ վերջին հայտարարագրի՝ մինչև 2024 թվականի հունիսն աշխատավարձի հաշիվ ուներ TBC Bank-ում։ Լագազաուրին չի լրացնում հայտարարագիրը, նրա հաշվեահամարների մասին տեղեկություն չկա:

Վրացական առևտրային բանկերը պատժամիջոցների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեն անում։ Ըստ այդմ՝ հայտնի չէ, թե արդյոք նրանք արգելափակել են պատժամիջոցների ենթարկված անձանց, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների բանկային հաշիվները։

Բանկերի փոխարեն՝ «Վրաստանի բանկային ասոցիացիան», որը միավորում է նրանց, հայտարարել է, որ «բանկային համակարգը միջազգային ֆինանսական համակարգի անբաժանելի մասն է, և հաստատակամորեն պաշտպանել և պաշտպանելու է ԱՄՆ-ի, Եվրամիության, Միացյալ Թագավորության կողմից սահմանված պատժամիջոցները և դրանց համապատասխան որոշումներ է ընդունում»:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է անում բանկերին պատժամիջոցների փոխարեն պաշտպանել «Վրաստանի օրենսդրությունն ու սահմանադրությունը»։