Առողջապահության նախարարության տվյալներով՝ ողջ հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը։ Իմունիզացիան անվճար է բոլոր քաղաքացիների համար և իրականացվում է Abbott Biologicals B.V.-ի արտադրած չորս բաղադրիչ պատվաստանյութով, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած պատվաստանյութերից մեկն է:
Նախարարության տվյալներով՝ մինչ այժմ հանրապետության ողջ տարածքում պատվաստվել է 130 հազար քաղաքացի։ Պատվաստումը հասանելի է 6 ամսականից պատվաստման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում:
Ըստ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Էկա Ադամիայի՝ գրիպի վիրուսը շրջանառում է ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Վրաստանում։ Նրա խոսքով, այս սեզոնին Վրաստանում տարածված են գրիպի A և B վիրուսները, նաև այլ վիրուսներ, այդ թվում՝ ռինովիրուս և ադենովիրուս։