Վրաստանում փետրվարի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումների ծրագրի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ իրականացվել է 2 791 310 պատվաստում։
Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի՝ ներկայումս առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 345 661 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,8%-ը։ Ամբողջությամբ (երկու դեղաչափ) պատվաստվել է 1 238 784 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43.1%-ը։
Հատկանշական է, որ 204 244 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դոզայով։
12-15 տարեկան քաղաքացիների շրջանում առնվազն մեկ դոզայով իրականացվել է 4 002 (2.26%), իսկ երկու դեղաչափով՝ 3 038 (1.71%) պատվաստում։
16-17 տարեկան քաղաքացիների շրջանում առնվազն մեկ դոզայով իրականացվել է 12 491 (15.40%) պատվաստում, իսկ երկու դոզայով՝ 10 999 (13.56%)։
16-17 տարեկանների մոտ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 491 (15,40%) քաղաքացի, ամբողջությամբ պատվաստվել է 10 999 (13,56%) քաղաքացի:
Ինչ վերաբերում է օրական պատվաստումների ցուցանիշին, ապա փետրվարի 17-ին կատարվել է 3 078 պատվաստում։
Պատվաստումներն ըստ շրջանների.
- Թբիլիսի՝ 964,
- Իմերեթի՝ 441,
- Աջարիա՝ 405,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 314,
- Քվեմո Քարթլի՝ 247,
- Կախեթի՝ 202,
- Գուրիա՝ 180,
- Շիդա Քարթլի՝ 122,
- Սամցխե-Ջավախեթի՝ 124,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 46,
- Ռաճա Լեչխումի-Քվեմո Սվանեթի՝ 33