2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պատվաստումների հետևանքով կողմնակի ազդեցությունների մասին 2 174 հաղորդում է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության հրապարակած հաշվետվությունից։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է դեղագործական գործունեության 708 վերահսկողական միջոցառում, այդ թվում՝ 663 դեպքով բացահայտվել են իրավախախտման փաստեր, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ, 45 դեպքում խախտումների փաստեր չեն հայտնաբերվել։
«Դեղերի որակի վերահսկողության պետական ծրագրի 2021-ի շրջանակներում 84 ձեռնարկություններում գնվել է 119 դեղագործական արտադրանք։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ 4 տեսակի դեղամիջոցների մուտքը վրացական շուկա արգելված է»,- ասված է զեկույցում։