
Վրաստանում 60 և ավելի բարձր տարիքի քաղաքացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումների խրախուսման ծրագրից օգտվել է 92 110 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Սոցիալական ծառայության գործակալությունից։
Հիշեցնենք, որ ըստ ծրագրի՝ այն կենսաթոշակառուները, ովքեր կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը կստանան մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը՝ կստանան նաև միանվագ հավելավճար՝ 200 լարիի չափով։
Ըստ տվյալների՝ ընդհանուր առմամբ՝ այդ նպատակով փոխանցվել է 18 422 000 լարի։
«Պատվաստված անձանց մասին տեղեկատվությունը Սոցիալական ծառայության գործակալությանը տրամադրվում է ամիսը երկու անգամ և տեղեկությունն ստանալուց հետո առաջիկա 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է գումարի փոխանցումը քաղաքացուն»,- հայտնում են Սոցիալական ծառայությունից։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր