Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն անդրադարձել է տարածված տեղեկությանն առ այն, որ իբրև Թբիլիսիում 67-ամյա տղամարդը պատվաստվելուց երկու օր անց մահացել է: Գամկղրելիձեն ասել է, որ տեղեկությունը ստուգվում է, սակայն նախնական տվյալներով` այն չի համապատասխանում իրականությանը:
«Կա մի քանի բազա՝ պատվաստվածների, ծնված- մահացածների ու լաբորատոր հաստատված դեպքերի: Այս դեպքում նույն անուն ազգանունը կա և՛ մահացածների բազայում, և՛ պատվաստվածների: Ինչպես հայտնել են ինձ, սրանք տարբեր մարդիկ են, պատվաստվածը նույն մահացածը չէ»,- ընդգծել է Գամկղրելիձեն:
Հարցին անդրադարձել է նաև Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան ու նշել, որ կոնկրետ դեպքի հետ կապված տեղեկություն չունեն, սակայն կուսումնասիրեն ու կպարզեն մահվան պատճառը:
Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Թբիլիսիում 67-ամյա տղամարդը պատվաստվելուց երկու օր անց մահացել է: