Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութը լիովին պաշտպանում է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն։
Գամկղրելիձեն նշել է, որ պատվաստման գործընթացում միայն կոչերը բավարար չեն, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ստանձնի իր պատասխանատվությունը։
«Ես հաստատում եմ, որ ամբողջական պատվաստումը (երկու չափաբաժինով), ինչպես նաև խթանիչ դոզայով պատվաստումը համաճարակի դեմ պայքարի գլխավոր միջոցներից մեկն է»,- պարզաբանել է Գամկղրելիձեն։
Գամկղրելիձեն ընդգծել է, որ պատվաստանյութը պաշտպանում է վարակից, հոսպիտալացումից, մահացությունից։
Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ «օմիկրոնի» դեպքում պատվաստանյութը գործնականում չի գործում, ուստի «կանաչ անձնագիրը» կորցրել էր իր կարևորությունը։