27-ամյա բուժքույր Մեգի Բարբակաձեի մահվանը վերաբերող` Սամխարաուլիի անվան դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի և կարգավորող հանձնաժողովի համատեղ զեկույցը հրապարակվելու է մարտի 29-ին:
Այս մասին ասել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ըստ նրա` նախնական ինֆորմացիա կա այն մասին, որ պատվաստանյութը բուժքրոջ մահվան ուղղակի պատճառը չէ: Նախարարությունը սպասում է բյուրոյի վերջնական եզրակացությանը:
Հիշեցնենք` մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում երիտասարդ բուժքուրը AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ էր ընկել, հաջորդ օրը` Թբիլիսիում` առաջին համալսարանական կլինիկայում, գիտակցության չգալով, մահացել: Երիտասարդ կնոջ մահվան փաստով քննություն է տարվում: