Վրաստանում փետրվարի 10-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ իրականացվել է 2 764 352 պատվաստում։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 341 732 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,7%-ը։ Ամբողջությամբ (երկու դեղաչափով) պատվաստվել է 1 230 594 քաղաքացի կամ չափահաս բնակչության 42,8%-ը։
Հատկանշական է, որ 189 558 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դեղաչափով։
12-15 տարեկանների խմբում առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 3 974 (2.24%) քաղաքացի, իսկ ամբողջությամբ՝ 2 919 (1.65%) քաղաքացի։
16-17 տարեկանների խմբում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 481 քաղաքացի (15,39%), իսկ ամբողջությամբ՝ 10 938 (13,49%) քաղաքացի։
Փետրվարի 9-ին, Վրաստանում իրականացվել է ընդհանուր առմամբ 3 454 պատվաստում, որոնց բաշխումն ըստ շրջանների հետևյալն է.
- Թբիլիսի՝ 1200,
- Իմերեթի՝ 384,
- Աջարիա՝ 374,
- Քվեմո Քարթլի՝ 315,
- Գուրիա՝ 271,
- Շիդա Քարթլի՝ 251,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 245,
- Կախեթի՝ 236,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 66,
- Սամցխե-Ջավախեթի՝ 58,
- Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի՝ 54։