Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի` կորոնավիրուսի դեմ պատվաստումների թարմացված վիճակագրության համաձայն՝ փետրվարի 15-ի դրությամբ Վրաստանում ընդhանուր առմամբ իրականացվել է 2 779 761 պատվաստում։
Կենտրոնի հրապարակած տվյալներով՝ առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1 343 934 քաղաքացի կամ չափահաս բնակչության 46,8%-ը։ Ամբողջությամբ (երկու դեղաչափ) պատվաստվել է 1 234 959 քաղաքացի կամ չափահաս բնակչության 43,0%-ը։
Հատկանշական է, որ 198 305 քաղաքացի պատվաստվել է խթանիչ (booster) դոզայով։
12-15 տարեկանների խմբում առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 3 990 (2.25%) քաղաքացի, իսկ ամբողջությամբ՝ 2 998 (1.69%) քաղաքացի։
16-17 տարեկանների խմբում առնվազն 1 դոզայով պատվաստվել է 12 484 քաղաքացի (15,39%), իսկ ամբողջությամբ՝ 10 976 (13,54%) քաղաքացի։
Փետրվարի 15-ին, Վրաստանում իրականացվել է ընդհանուր առմամբ 3 593 պատվաստում, որոնց բաշխումն ըստ շրջանների հետևյալն է.
- Թբիլիսի՝ 1 001,
- Իմերեթի՝ 553,
- Աջարիա՝ 486,
- Քվեմո Քարթլի՝ 288,
- Գուրիա՝ 266,
- Շիդա Քարթլի՝ 186,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 261,
- Կախեթի՝ 321,
- Մցխեթա-Մթիանեթի՝ 81,
- Սամցխե-Ջավախեթի՝ 112,
- Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթի՝ 38։