
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ Վրաստանում պատվատումների տեմպն էլ ավելի պետք է ակտիվանա։
Նախարարը խոսել է նաև կորոնավիրուսային վարակի նվազման և հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածության մասին.
«Տարբեր վայրերում դեռ շարունակվում են պատվաստումների արշավները։ Մեր քաղաքացիներին ավելի հասանելի լինելու համար մինչև 30 շրջիկ խմբեր գնում են տարբեր գյուղեր և ակտիվորեն շարունակում են քարոզարշավը։ Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա Pfizer պատվաստանյութի նոր խմբաքանակը Վրաստան կհասնի մարտի վերջին և այս առումով նույնպես խնդիրը լուծված է»։
Նախարարն ընդգծել է, որ կորոնավիրուսի պիկը հաղթահարված է։