
Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, օգոստոսի 31 -ի տվյալներով` իրականացվել է 1 184 306 պատվաստում:
Հաղորդվում է, որ 1 չափաբաժնով պատվաստված է 790 542 մարդ՝ չափահաս բնակչության 27.7%-ը, լիարժեք պատվաստված է 393 764 մարդ՝ չափահաս բնակչության 13.8%-ը:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 25 670 մարդ: