Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված բուժաշխատողներից ոմանց մոտ բարձր ջերմություն է նկատվել, գլխացավ, ընդհանուր թուլություն:
Ընդհանուր առմամբ` բոլորի վիճակը լավ է, լուրջ բարդություններ չկան:
«AstraZeneca» պատվաստանյութն առաջին էտապով ստանում են Առողջապահության նախարարության աշխատակիցները: Փոխնախարար Թամար Գաբունիան վստահեցրել է, որ պատվաստանյութն անվտանգ է:
Հիշեցնենք` պատվաստման հատուկ հարթակում գրանցվել է արդեն ավելի քան 5000, պատվաստվել ավելի քան 1000 բուժաշխատող:
Նույն շարքից`
Տեսանյութ. Վրաստանում արդեն պատվաստվում են Քովիդ-19-ի դեմ. գրանցվել է մոտ 700 բուժաշխատող