
Վրաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանը հանդիպել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և այլ հոգևորականների հետ:
Փետրվարի 3-ին տեղի ունեցած հանդիպման մասին տեղեկությունն ու լուսանկարները տարածում է Վրաստանի պատրիարքարանը:
Պատրիարքարանի տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ-ի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները և Վրաստանի առջև ծառացած մարտահրավերները:
«Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը շնորհավորել է տիկին Քելլի Դեգնանին դեսպան նշանակվելու կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք», — ասվում է հաղորդագրության մեջ: