
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը մարտի 23-ին ընդունել է վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիային, հայտնում է պատրիարքարանի կայքը։
Հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա են եղել Զուգդիդիի և Ցաիշիի միտրոպոլիտ Գերասիմեն (Շարաշենիձե), հոգևորականներ, ֆուտբոլիստի ընտանիքի անդամները և ֆուտբոլիստի հարսնացուն։
«Նորին Սրբությունը օրհնեց Խվիչա Կվարացխելիային, մաղթեց իր ուղեկիցներին հետագա հաջողություններ և երջանկություն»,- գրված է Վրաստանի պատրիարքարանի կայքում։