
Համայն վրաց պատրիարք-կաթողիկոս Իլիա երկրորդը սնունդ, գինի, ջուր և միրգ է ուղարկել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում` խորհրդարանի շենքի առջև ապրիլի 9-ի զոհերի հիշատակը հարգող քաղաքացիների համար:
Հիշեցնենք՝ 1989 թվականի ապրիլի լույս 9-ի գիշերը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ԽՍՀՄ զորքերը դաժանաբար ցրեցին խաղաղ ցույցը, ինչի հետևանքով 21 ցուցարար զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին: Ցույցը կազմակերպվել էր Վրաց ազգային ազատագրական կոմիտեի կողմից, որի անդամ էր նաև առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:
1989 թվականի ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններից 2 տարի անց՝ նույն օրը, Վրաստանի Գերագույն խորհուրդը առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարությամբ ընդունեց Վրաստանի անկախության հռչակագիրը: