Համայն վրաց պատրիարք–կաթողիկոս Իլիա II-ը ողջունել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
«Հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը դրական է գնահատել Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը և Եվրոպական խորհրդին առաջարկել, որ մեր երկիրը ստանա թեկնածուի կարգավիճակ։
Տարիների ընթացքում եվրահանձնակատարները և Եվրամիության այլ ներկայացուցիչներ ընդգծել են, որ Վրաստանի յուրահատուկ մշակույթը եվրոպական մշակույթի անբաժանելի մասն է, և որ մեր երկրի քրիստոնեական ավանդույթների, հոգևոր արժեքների և ընդհանրապես պահպանումն ու զարգացումը կարևոր է հենց Եվրամիության համար», — ասել է պատրիարքը։
Նա հավելել է՝ այդ իսկ պատճառով վրաց եկեղեցին մշտապես աջակցել է եվրաինտեգրմանը և հուսով է, որ Վրաստանը արժեքավոր ներդրում կունենա եվրոպական մեծ ընտանիքի առաջընթացում։