
Վրաստանում այսօր անցկացվող նախագահական ընտրություններում իր քվեարկությունն է կատարել ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը։
Վեհափառը քվեարկել է Կրծանիսի ընտրատարածքի երրորդ ընտրատեղամասում, որտեղ գտնվող ժողովրդին իր օրհնությունն է տվել։
Հիշեցնենք, որ այս ընտրություններին մասնակցում է 25 թեկնածու, այդ թվում՝ 19 կուսակցության և 6 նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ:
Ընտրողների ընդհանուր քանակը 3 581 877 է: Նախագահական ընտրություններին զուգահեռ Թերջոլայի ու Սամտրեդիայի մունիցիպալիտետներում միջանկյալ ՏԻՄ մեծամասնական ընտրություններ են տեղի ունենալու: