Վրաստանի պատրիարքարանը կոչ է արել տարբեր քաղաքական ուժերին, լրագրողներին ու դիվանագիտական հատվածին՝ ամեն ինչ անել, որ Թբիլիսիում իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա։
Պատրիարքարանը հանրությանը հորդորել է չտրվել հուզական ֆոնին, իսկ իշխանություններին՝ առավելագույն զսպվածության է կոչել։
Խորհրդարանի հայտնի իրադարձությունները արդարացի բողոքի առիթ են տվել։ Ցավոք՝ իրավիճակ արդեն սրվել է, կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել ու խուսափել բռնությունից։ Մեր հորդորն է՝ գիտակցորեն վերաբերվել ու չտրվել էմոցիոնալ ֆոնին։ Անհրաժեշտ է վերլուծել ստեղծված իրավիճակն ու գնահատել և ճշմարիտ քայլեր անել։ — ասված է հայտարարությունում։ Պատրիարքարանը նաև կուսակցություններին, լրագրողներին ու դիվանագետներին է դիմել՝ հորդորելով անել ամենը, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա ու երկիրը մեծ վտանգի մեջ չհայտնվի։
Հայտարարության մեջ նշվում է, որ իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն պատճառները եւ համապատասխան կառույցները, ԶԼՄ-ները եւ փորձագետները պետք է անկողմնակալ գնահատականներ տան գործին եւ ընդհանուր քաղաքական գործընթացներին: