Ընդդիմադիր 4 կոալիցիաների իրավաբանները համատեղ ճեպազրույցում խոսել են ոչ լեգիտիմ իշխանության գործողությունների ժամանակ մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին։ Ըստ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի փաստաբան Մարիկա Արևաձեի` հանցագործների խմբերի բացահայտմանն իրավապահ մարմինները չեն արձագանքում:
Նրա խոսքով, ընդդիմադիր կոալիցիաները ստեղծել են միասնական ռեգիստր, որտեղ մշակում են ինչպես հանցագործների, այնպես էլ տուժածների մասին տեղեկություններ և պատրաստում են զեկույց, որն առաջիկա օրերին կհանձնեն միջազգային գործընկերներին։
«2 օր առաջ Իվանիշվիլիի անօրինական ռեժիմն իրականացրեց մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը` ազատ, խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներից ավելի քան 400 մարդ ձերբակալվելով: Նրանց ենթարկում են ֆիզիկական բռնության, ահաբեկում են, ճնշումներ են գործադրում, տներն են խուզարկում, իսկ հանցագործներից ոչ մեկին ռեժիմը չի բացահայտում։ Իրավապահ մարմինները պատշաճ կերպով հանրությանը պաշտպանելու ցանկություն չունեն»,- ասել է Արևաձեն: