Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Եվրամիության խորհրդի՝ Ուկրաինային և Մոլդովային անդամակցության, իսկ Վրաստանին հեռանկար տալու որոշմանը։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ սա պատմական օր է, քանի որ ճանաչվել է Վրաստանի եվրոպական հեռանկարը:
«Այժմ մենք պատրաստ ենք ջանասիրաբար աշխատել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում՝ հասնելու թեկնածուի կարգավիճակին», — Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախագահը:
Զուրաբիշվիլին նաև շնորհավորել է Ուկրաինային և Մոլդովային ԵՄ խորհրդի որոշման կապակցությամբ:
Ուկրաինան, Մոդովան և Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։
Կարդացեք նաև՝