Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պատրաստ է խոսել Միխեիլ Սաակաշվիլիի հետ, եթե վերջինս Վրաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսլական ունի: Այս մասին Վրաստանի չորրորդ նախագահը խոսել է «Մթավարի արխի»-ի եթերում:
Մարգվելաշվիլին նշել է նաև, որ խորհրդակցում է քաղաքական ընդդիմության հետ, ցանկանում է օգնել, միավորել ընդդիմությունը: «Ես ակտիվ շփումների մեջ եմ տարբեր քաղաքական գործիչների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ», — ասել է նա։
Նախկին նախագահը, սակայն ճիշտ չի համարել իր բոլոր ծրագրերը ներկայացնել ուղիղ եթերով:
«Երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական օրակարգի խորացմանը, ես պատրաստ եմ խոսել բոլոր քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սաակաշվիլիի հետ, եթե նա տեսլական ունի, թե ինչպես Վրաստանում ամրապնդել ժողովրդավարությունը», — ավելացրել է Մարգվելաշվիլին: