«Բոլոր բժիշկները պատրաստակամություն են հայտնել զբաղեցնել անջատողական իշխանությունների մոտ պատանդ գտնվող բժշկի տեղը: Ես նույնպես միանում եմ այս նախաձեռությանը»,- այս մասին հայտարարել է խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ակակի Զոիձեն՝ անդրադառնալով Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի կողմից ձերբակալած բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի հարցին: Զոիձեն հայտարարել է, որ պատրաստ է գնալ և փոխարինել Գափրինդաշվիլիին:
«Ես նույնպես 1 շաբաթով կգնամ, եթե անջատողական ռեժիմի համար այդպես սկզբունքային է 2008 թվականի պատերազմի ժամանակ վիրավորներին, անկախ նրանից թե ինչ ազգության են, օգնություն ցուցաբերած բժշկին պատանդ վերցնելը: Այդ դեպքում մենք` բոլորս, Վաժա Գափրինդաշվիլի ենք և պատանդ ենք անջատողական իշխանությունների մոտ: Ես անձամբ պատրաստ եմ գնալ և փոխարինել պարոն Գափրինդաշվիլիին»,- հայտարարել է Զոիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի ներկայացուցիչները բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին ձերբակալել են «սահմանը ապօրինի անցնելու» մեղադրանքով: