Հասարակական սեկտորը «մարդու իրավունքներում անհամաչափ ու չարդարացված միջամտություն» է որակել Վրաստանի խորհրդարանի դիմաց մետաղյա պատնեշներ տեղադրելը։
Նման գնահատական է տվել նաև «Ժողովրդավարության հետազոտության ինստիտուտը» (DRI), որի տնօրենը Վրաստանի նախկին օմբուդսմեն Ուչա Նանուաշվիլին է։
Հիշեցնենք՝ նախօրեին բողոքի ակցիայից մի քանի ժամ առաջ ՆԳՆ-ն մինչև 2 մետր բարձրությամբ մետաղե պատնեշներ էր տեղադրել, որոնք բաժանում էին խորհրդարանի մուտքերը ցուցարարներից։ Օրենսդիրի շենքի արգելափակումը թույլ չտալու համար նաև մեծ թվով ոստիկանական ուժեր էին մոբիլիզացվել՝ տարբեր դեպարտամենտներից։
«Վերջին 20-ամյակում այսպիսի դեպք չէր եղել, որ ցույցերի ընթացքում փողոցները նման կոնստրուկցիաներով պաշտպանեին։ Ոստիկանության գործողությունները զայրացրել են քաղակտիվիստներին ու ընդդիմադիր գործիչներին, ովքեր արդեն ավելի քան երկու շաբաթ պահանջում են կառավարության հրաժարականը և ընտրական բարեփոխումներ։ «DRI»-ը գտնում է, որ պատնեշների տեղադրման համար իրավական հիմք չկա։ Օրենսդրությամբ նախատեսված հատուկ միջոցների մեջ չկան մետաղական կոնստրուկցիաներով պատնեշներ, այսինքն ՆԳՆ-ն օրենքով չսահմանված միջոցների կիրառման հիմք չուներ», — ասված է DRI-ի հայտարարությունում։
DRI-ը գտնում է, որ ոստիկանությունը կարող էր պետական կառույցի արգելափակումը բացառել այլընտրանքային մեթոդներով։ Բացի այդ, ոչ ՆԳՆ-ն, ոչ քաղաքապետարանը հանրությանը չի տեղեկացրել մետաղական պատնեշների տեղադրման, կամ խորհրդարանի հարակից տարածքում ավտոմեքենաների ու հետիոտների տեղաշարժի ու սահմանափակման մասին։