Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավորների հեռախոսային զանգերի համար երկու տարում՝ 2021-2022 թվականներին, ծախսվել է 42 հազար 698 լարի 87 թեթրի (մոտ 16 հազար 422 դոլար), փոխանցում է InterPressNews-ը:
Տվյալների համաձայն, 2021 թվականին ծախսվել է 20 հազար 723 լարի 34 թեթրի (մոտ 7 970 դոլար), իսկ 2022 թվականին՝ 21 հազար 975 լարի 53 թեթրի (մոտ 8 452 դոլար):
Ըստ տեղեկության՝ 2021 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվող հեռախոսային ծառայություններից օգտվել է 52 պատգամավոր, իսկ 2022 թվականին՝ 62 պատգամավոր:
2021 թվականին 52 պատգամավորներից նշված ծառայությունից օգտվել է ընդդիմության ընդամենը երկու պատգամավոր՝ «Վրաստանի համար» կուսակցության անդամներ Անա Բուչուկուրին և Գիորգի Խոջևանիշվիլին, 2022 թվականին 62 պատգամավորների թվում է անկախ պատգամավոր Թեոնա Ակուբարդիան, ընդդիմադիր «Հանրապետական կուսակցության» նախագահ Խաթունա Սամնիձեն և «Վրաստանի համար» կուսակցության անդամներ Անա Բուչուկուրին և Գիորգի Խոջևանիշվիլին։
Նշվում է, որ 2021 թվականին հեռախոսակապի վրա ամենաշատը ծախսել է խորհրդարանի այն ժամանակվա նախագահ Արչիլ Թալակվաձեն, իսկ 2022 թվականին ամենաշատը ծախսել է նաև խորհրդարանի այժմյա նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Մոտ 2 մլն լարի՝ խորհրդարանականների մեքենաների վառելիք գնելու համար