
Լուսանկարը՝ netgazeti.ge-ից
Վրաստանի քաղաքացի Լեքսո Սամխարաձեն, որ «ռուսական օրենք»-ին աջակցելու համար պատգամավոր Վիկտոր Ջափարիձեին «ստրուկ» էր անվանել, սեպտեմբերի 9-ին տուգանվել է 1000 լարիով։
Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 28-ին։ Սամխարաձեն Ջափարիձեին «ստրուկ» անվանելուց հետո վանկարկել էր՝ «Ո՛չ ռուսական ռեժիմին», «Փախե՛ք, փախե՛ք, առնետներ», «Բիձինայի մոտ եք վազո՞ւմ, ստրուկներ»։ Պատգամավոր Ջափարիձեն այդ պահին նստած է եղել մեքենայի մեջ։ Խանութներից մեկում նա նարինջով հարվածել էր Սամխարաձեին:
Դեպքի հաջորդ օրը պատգամավորը ներողություն խնդրելու նպատակով վերադարձել է խանութ, որտեղ աշխատակիցը նրան ասել է. «Նարինջը խնդիր չի, խնդիրն այն է, որ խլել եք իմ երեխաների ապագան»։