Խորհրդարանի պատգամավոր Բեքա Օդիշարիային պատկանող հողատարածքում հյուրանոց այլևս չի կառուցվի: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Կալաձեի խոսքերով, մի քանի ամիս առաջ հանրային քննարկման թեման էր մայրաքաղաքի լանդշաֆտի պահպանությունը և Թաբոր N1-ում ընդարձակման հարցը, որտեղ պետք է հյուրանոց կառուցվեր:
«Այս հողակտորը պատկանում է խորհրդարանի պատգամավոր Բեքա Օդիշարիային: Բեքան իմ ընկերն է, թաքցնելու բան չունեմ, բայց նորից եմ ասում, որ ընկերությունը կամ այն, որ մենք մի թիմի անդամ ենք, դա, իհարկե, ինձ համար կարևոր է, սակայն բոլորիս համար առաջնայինը քաղաքի շահերն են», — ասել է քաղաքապետը:
Ըստ քաղաքապետի՝ այդ հողատարածքը մեծ նշանակություն ունի քաղաքի համար: