Խորհրդարանը 87 ձայնով հաղթահարեց ընտրություններում կանանց քվոտայի վերացման վետոն։ Այս խնդրի կողմնակիցների թվում 14 կին պատգամավոր կա. բոլորն էլ խորհրդարանական մեծամասնության անդամներ են։
2020 թվականի հոկտեմբերին, երբ այս կանայք դարձան պատգամավոր, գործում էր պարտադիր քվոտայի կանոնը։
Մայիսի 15-ին խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքների համաձայն՝ նախագահի վետոյի տապալմանն աջակցել են միայն այն կին պատգամավորները, որոնք խորհրդարանական մեծամասնության անդամ են։
Նրանց անունները` ստորև.
- Ռիմա Բերաձե
- Մայա Բիտաձե
- Էլիսո Բոլկվաձե
- Մակա ԲոՃորիշվիլի
- Իրմա Զավրադաշվիլի
- Բաիա Կվիցիանի
- Մարիամ Լաշխի
- Էկա Սեփաշվիլի
- Սալոմե Կուրասբեդիանի
- Քեթևան Չարկվիանի
- Նինո Ծիլոսանի
- Խատիա Ծիլոսանի
- Գրետա Ծիծավա
- Սալոմե Ջինջոլավա
Նշենք, որ 2020 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունեց քվոտավորման մեխանիզմ՝ որպես քաղաքականության մեջ արագ և արդյունավետորեն կանանց ներգրավման միջոց։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում քվոտավորման մասին օրենսգիրքը փոփոխվեց, համամասնական ցուցակում ամեն երկրորդ հակառակ սեռի ներկայացուցիչ ընդգրկելու մեխանիզմը փոխարինվեց ամեն երրորդի, այսինքն՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակի ամեն 3-րդ թեկնածու պիտի լիներ հակառակ սեռի ներկայացուցիչ, այս դեպքում՝ կին։
2021 թվականին նաև առաջ քաշվեց փակ մեխանիզմ, ինչը նշանակում է, որ կին թեկնածուն չէր կարող փոխարինվել տղամարդ թեկնածուով: Այն ուժը, որը հրաժարվում էր կին թեկնածուի տրամադրել իր մանդատը, զրկվում էր մանդատից:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։