Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է։
Geostat-ի փոխանցմամբ, եթե այս տարվա մարտին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 109,013 մլն դոլար, ապա օգոստոսին ան հասել է 263,129 մլն դոլարի։
Վիճակագրության համաձայն՝ մարտ-օգոստոս ամիսներին Վրաստանից Ռուսաստան ընդհանուր առմամբ արտահանվել է 316,375 մլն դոլարի արտադրանք, ներմուծվել՝ 886,607 մլն դոլարի։
Պատերազմի սկզբից մինչև օգոստոս Ռուսաստանից ներմուծվող թոփ ապրանքներն են.
- նավթ և նավթամթերք՝ 314,093 մլն դոլար,
- ցորենի կամ ցորենի ալյուր՝ 36,792 մլն դոլար,
- նավթային գազեր և այլ գազային ածխաջրածիններ՝ 24,875 մլն դոլար,
- մարգարին՝ 22,715 մլն դոլար,
Վրաստանից Ռուսաստան է արտահանվել.
- բնական խաղողի գինիներ՝ 70,327 մլն դոլար,
- ֆեռոհամաձուլվածքներ՝ 68,392 մլն դոլար,
- թեթև մարդատար մեքենաներ՝ 32,528 մլն դոլար,
- էթիլային սպիրտ՝ 30,012 մլն դոլար,
- ծիրան, բալ և հատապտուղ, դեղձ, սալոր՝ 28,034 մլն դոլար,
- հանքային և քաղցրահամ ջրեր՝ 19,057 մլն դոլար: