Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ 7 տարի առաջ երկրում իրականացվել է ամենակարեւոր բարեփոխումը՝ Պետական անվտանգության ծառայություն է ստեղծվել։ Այս գնահատականը վարչապետը տվել է ծառայության ստեղծման 7-րդ տարեդարձի միջոցառմանը։
«Պետական անվտանգության ծառայությունը ստեղծվեց որպես երկրի համար առանցքային, ժամանակակից չափանիշներին համապատասխանող հաստատություն, որն արդյունավետորեն ապահովում է մեր երկրի անվտանգությունը բազմաթիվ ուղղություններով։
Ձեր աշխատանքի առանձնահատկությունն այնպիսին է, որ ձեր ամենօրյա, երբեմն` բարձր ռիսկային աշխատանքը հաճախ հասարակությունը չի նկատում: Բայց ես ուզում եմ` դուք իմանաք, որ մենք բարձր ենք գնահատում ձեր մեծ ներդրումը մեր քաղաքացիների և, ընդհանուր առմամբ, երկրի անվտանգության ապահովման, մեր պետության հզորացման գործում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նա կառավարության և հասարակության անունից շնորհակալություն է հայտնել Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար։