
Պետական անվտանգության ծառայությունը կաշառակերության դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել Զուգդիդիի նախկին քաղաքապետ Լաշա Գոգիայի նկատմամբ:
Հետաքննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով: 1TV-ի տեղեկատվությամբ, հավանաբար, գործը վերաբերում է գործարարներից մեկից հողի սեփականացման նպատակով կաշառք վերցնելուն:
Զուգդիդիի քաղաքապետ Լաշա Գոգիան պաշտոնից հեռացել է սեպտեմբերի 12-ին: Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում: Գոգիայի հետ միասին հրաժարական է տվել նաև նրա առաջին տեղակալ Գիո Գուլորդավան:
Լաշա Գոգիային Զուգդիդիի քաղաքապետ են ընտրել 2017 թվականի ՏԻՄ ընտրություններին: