
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին կփոխարինի Անրի Օխանաշվիլին. նա նախկինում արդարադատության նախարարն էր։ Անրի Օխանաշվիլիի փոխարեն պատգամավոր կդառնա «Վրացական երազանք»-ի ցուցակից Պաատա Սալիան։
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ապրիլի 2-ին կառավարության շենքում կայացած ճեպազրույցում հայտարարել է կադրային փոփոխությունների մասին: Կոբախիձեի խոսքով, «Վրաստանի խորհրդարանի նախագահի և խորհրդարանական մեծամասնության հետ խորհրդակցությունների համաձայն՝ այս շաբաթվա ուրբաթ օրը Վրաստանի խորհրդարանը կքվեարկի Անրի Օխանաշվիլիին այդ պաշտոնում նշանակելու համար»:
Իսկ ահա Գրիգոլ Լիլուաշվիլին կզբաղեցնի տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։ Կոբախիձեի խոսքով, այդ վարչությունը ձևավորվում է որպես անկախ նախարարություն, և «նրա կարևորագույն առաքելություններից մեկը կլինի տարածաշրջանային զարգացմանն առնչվող միջոցառումների առավելագույն արդյունավետության և ծախսարդյունավետության ապահովումը»։