«Պատասխանատվությունը սադրիչների ուսերին է»,- այսպես է անդրադարձել խորհրդարանի փոխխոսնակ, հայ-վրացական բարեկամական խմբի համանախագահ Գիա Վոլսկին լրագրողների այն հարցին, թե ով է կրելու պատասխանատվությունը հունիսի լույս 21-ի գիշերը խորհրդարանի մոտ տեղի ունեցած դեպքերի համար:
Գիա Վոլսիկն այլ մեկնաբանություններ չի արել, սակայն ավելացրել է, որ «Վրացական երազանքի» գրասենյակում իշխանության ներկայացուցիչները հավաքվել են քննարկելու խորհրդարանի դիմաց տեղի ունեցած իրադարձությունները:
Հիշեցնենք, այս պահին «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում ընթանում է կուսակցության քաղխորհրդի նիստը: