
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան անդրադարձել է Թբիլիսիում ընթացող ցույցերին ու խորհրդարանի մուտքերի արգելափակմանը: Նրա խոսքով, խորհրդարանի մուտքերն արգելափակելն օրենքից դուրս է, սակայն ողջ պատասխանատվությունն այն պատգամավորների վրա է, ովքեր տապալել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի ընդունումը: Այս մասին նա գրառում է արել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
«Երբ թույլ չես տալիս ժողովրդին ու ընդդիմադիր կուսակցություններին մուտք գործել խորհրդարան, նրանք էլ թույլ չեն տա դու մտնես խորհրդարան»,- ասել է Օմբուդսմենը:
Նա նաև նկատել է, որ Վրաստանում քաղաքական ճգնաժամը ստեղծում է մեծամասնական ընտրակարգը։ «Դրա վառ ապացույցն է անկախ Վրաստանի պատմությունը: Եթե մեծամասնական պատգամավորներին հուզում են տեղական ինքնակառավարման խնդիրները, նրանք պետք է անցկացնեին ապակենտրոնացման բարեփոխում: Դրա համար են նրանք խորհրդարանում, ոչ թե դպրոցներ վերանորոգելու ու խողովակներ անցկացնելու համար»,- գրում է Նինո Լոմջարիան: