Վրաստանի ընդդիմադիր «Դրոա» կուսակցությունը, քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ այսօր երեկոյան Թբիլիսիի կենտրոնում անցկացրեցին «Պատասխան Պուտինին» խորագրով բողոքի ակցիա, այնուհետև երթ:
Ցույցի մասնակիցների ձեռքին Ուկրաինայի դրոշներն էին ու գրություններ ի պաշտպանություն Ուկրաինայի։
Ցույցից ուղիղ միացումը՝ այստեղ։
——————————————————————————————————————————
Փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների «անկախությունը»։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։