Պաշտպանության նախկին նախարարը շահել է BBC-ի հետ դատական ​​վեճը

Լուսանկարը՝ mtavari.tv-ից

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, վրաստանյան «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին հայտարարել է, որ շահել է բրիտանական BBC լրատվամիջոցի հետ դատական ​​վեճը: Ըստ Կեզերաշվիլիի՝ բրիտանական լրատվամիջոցն իր հարթակից ջնջել է լրագրողական հետաքննությունը, որը Կեզերաշվիլիին կապում էր «զանգերի կենտրոնի սխեմայի» հետ:

Ըստ Կեզերաշվիլիի, դրանով ավարտվեց զրպարտության հետ կապված շուրջ երկու տարի տևած դատավարությունը, որը, նրա խոսքով, «իրականում ապացուցեց, որ ներկայացված մեղադրանքներն իր դեմ ուղղված լրջագույն զրպարտանքներ են»:

BBC Eye-ի հրապարակած լրագրողական հետաքննության մեջ Կեզերաշվիլին նշել էր որպես «զանգերի կենտրոնի» խոշոր խարդախության սխեմայի գլխավոր դեմքերից մեկը։ «Միստր օֆշոր», — հետաքննության փաստաթղթերում այսպես են անվանել Կեզերաշվիլիին։

Դեկտեմբերի 9-ի դրությամբ, հետաքննական լրագրությունն այլևս հասանելի չէ BBC-ի հարթակներում, և դրա հղումը հանվել է։

Մինչ BBC-ի այս հետաքննությունը` Կեզերաշվիլիին էր պատկանում «Ֆորմուլա» հեռուստաընկերության վերահսկողական փաթեթի 51 տոկոսը։ Հետաքննության հրապարակումից օրեր անց Կեզերաշվիլին հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել հեռուստաընկերության վերահսկողական փաթեթից։ Այս որոշումը նա կայացրել է «Ֆորմուլա»-ի աշխատակիցների «խմբագրական անկախության մակարդակը բարձրացնելու համար»։ Ներկայումս Կեզերաշվիլիին է պատկանում հեռուստաընկերության բաժնետոմսերի 26-ը։