
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Անկարայում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդման, նախարարները քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցության խթանման ուղիները, ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթում Թուրքիայի ներգրավվածությունը և Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ համագործակցության կարևորությունը:
Իրակլի Ղարիբաշվիլին թուրքական կողմին է ներկայացրել Վրաստանի պաշտպանական տրանսֆորմացիայի ընթացքի մասին, որը նպատակ ունի բարձրացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և բարձրացնել Վրաստանի պաշտպանական հնարավորությունները:
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Հուլուսի Աքարին` Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Թուրքիայի ցուցաբերած աջակցության համար: