Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն պաշտոնական այցով մեկնել է Բուլղարիա, հայտնում է Վրաստանի ՊՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ այցի շրջանակներում Բուրճուլաձեն կմասնակցի Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարությունում (SEDM) կայանալիք ընդունելությանը:
Նախարարների հանդիպմանը զուգահեռ նախատեսված են նաև հանդիպումներ օտարերկրյա գործընկերների հետ։ Բուրճուլաձեն կհանդիպի Բուլղարիայի և Ռումինիայի պաշտպանության նախարարների հետ և կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր։
«Պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանի անվտանգության, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի և փոխադարձ համագործակցության հարցեր։ Հանդիպումից հետո մասնակիցները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Հարավարևելյան Եվրոպայի պաշտպանության նախարարության նպատակն է ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանի երկրների միջև՝ տարածաշրջանում անվտանգության և խաղաղության խթանման, ինչպես նաև տարածաշրջանի երկրների եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման նպատակով։ Բացի Վրաստանից, նախարարական նիստի անդամներն են՝ Ալբանիան, Բուլղարիան, Խորվաթիան, Հյուսիսային Մակեդոնիան, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան, Սլովենիան, Թուրքիան, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան և Չեռնոգորիան»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հարկ է նշել, որ Վրաստանը SEDM-ի անդամ է դարձել 2015 թվականի սեպտեմբերի 10-ին։