Վրաստանում է Եվրոպայում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Դեյվիդ Թաբորը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ սա գեներալ Թաբորի առաջին աշխատանքային այցն է Վրաստան։ Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Դեյվիդ Թաբորը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի և պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլիի հետ։
Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ինչպես ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, այդպես էլ գեներալ Դեյվիդ Թաբորի գործնական այցը կայացել է Վրաստանի սպառազինության և պաշտպանության ամրապնդման նպատակով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա գործնական քայլ էր երկրի պաշտպանության հզորացման համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վրաստան էր այցելել 2021 թվականի հոկտեմբերի 18-ին։ Նրա առաջին պաշտոնական այցի ընթացքում քննարկվել էր Վրաստանի պաշտպանության ուժեղացմանը նպաստող նոր նախաձեռնության մասին, և ստորագրվել համապատասխան հուշագիր։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր