Պարտադիր բուժումը` որպես թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների պատիժներից մեկը

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի պատգամավոր Մամուկա Մդինարաձեն ասել է, որ որոշում է կայացվել Քրեական օրենսգրքում ներառել պարտադիր բուժում՝ որպես թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների պատիժներից մեկը։

Այս թեմայով նա խոսել է ճեպազրույցում. «Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում մենք խստացնում ենք օրենսդրությունը, պայմանավորվեցինք, որ պարտադիր բուժումը որպես պատիժ ներառենք Քրեական օրենսգրքում, թեև սա կլինի բացառիկ դեպքերում»:

Մարտի 10-ին հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը նախատեսում է խստացնել պատասխանատվությունը թմրանյութերի, այդ թվում՝ կանեփի և մարիխուանայի հետ կապված հանցագործությունների համար: