
Վրաստանում ժամը 21:00-05:00 տեղաշարժի սահմանափակումը դեռևս ուժի մեջ կմնա: Այս մասին որոշում է կայացրել Վրաստանի կառավարության գլխավորած կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
Կառավարությունը ներկայացրել է տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհները՝ չեղարկել որոշ սահմանափակումներ, չնայած, դեռևս ուժի մեջ են մնում տեղաշարժի սահմանափակումն ու շաբաթ-կիրակի օրերին «կարանտինը»: