Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները, վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրի մասշտաբով արտակարգ դրության ռեժիմի և պարետային ժամի խախտման համար 238 նոր դեպք են հայտնաբերել:
ՆԳ նախարարության աշխատակիցները, ապրիլի 4-ի ժամը 21:00-ից մինչեւ ապրիլի 5-ի 06:00-ն պարետային ժամի խախտման համար 113 քաղաքացի են տուգանել: Նինոծմինդայի ոստիկանության շրջանային վարչության տեղեկատվությամբ, քաղաքում անցած գիշերվա ընթացքում պարետային ժամի խախտման համար տուգանվել է 2 քաղաքացի:
Երեքից ավել քաղաքացիների հավաքվելու, և 2 մետր սոցիալական հեռավորություն չպահպանելու համար տուգանվել է 21 քաղաքացի, 1 իրավաբանական և 1 ֆիզիկական անձ՝ տնտեսական գործունեության վերաբերյալ սահմանափակումների խախտման համար: Ուղևորներին սխալ տեղափոխելու համար տուգանվել է 90 անձ: Հայտնաբերվել է նաև ինքնամեկուսացման խախտման 12 նոր դեպք:
ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ: Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: