Վրաստանում պարետային ժամի վերացման շուրջ քննարկումներ կլինեն մայիսի վերջին: Այս մասին Վրաստանի կառավարության կողմից ստեղծված կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջկառավարական խորհրդի նիստից հետո հայտարարել է Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Նրա խոսքով, առկա իրավիճակը թույլ չի տալիս մտածել պարետային ժամի վերացման մասին: Գաբունիան բացատրել է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդությունը գտնվում է պիկում՝ օրական 2000-ական դեպք է արձանագրվում: Իրավիճակից դուրս գալու կանխատեսում անելով` Գաբունիան ենթադրել է, որ պարետային ժամի վերացման մասին կքննարկեն մայիսի վերջին։