Վրաստանի Հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն անդրադարձել է սահմանափակումների վերացման հերթականությանը: Ըստ Իմնաձեի՝ «պարետային ժամը» կչեղարկվի ամենավերջում:
Իմնաձեի խոսքով՝ կշեռքի մի նժարին առողջությունն է ու կյանքը, մյուսին՝ վրացական սովորական ապրելակերպը:
Հիշեցնենք՝ փետրվարի մեկից երկրում մի շարք սահմանափակումներ վերացվեցին.
1. Բաթումի, Զուգդիդի, Փոթի և Թելավի քաղաքներում վերականգնվեց.
- համայնքային տրանսպորտի,
- դպրոցների,
- խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը (բացի շաբաթ-կիրակի օրերից):
2. Թբիլիսի, Քութաիսի և Ռուսթավի քաղաքներում.
- փետրվարի 1-ից աշխատանքը կվերսկսեն խանութներն ու առևտրի կենտրոնները (բացի շաբաթ-կիրակի օրերից),
- դպրոցների և համայնքային տրանսպորտի աշխատանքը նախատեսվում է վերականգնել մարտի 1-ից։
3. Բոլոր քաղաքներում բաց և փակ շուկաները կբացվեն փետրվարի 15-ից:
4. Աջարիայում վարակման ցուցանիշի 4 տոկոսից ցածր լինելու պատճառով կթույլատրվի փետրվարի 1-ից սննդի կետերում բաց տարածքներում հյուրեր ընդունել: Հարսանիքների և տարբեր հանրային միջոցառումների արգելքը մնում է ուժի մեջ (բացի շաբաթ-կիրակի օրերից):
5. Մնացած շրջաններում ռեստորաններն ու սննդի կետերը, նաև հյուրանոցները աշխատանքը կշարունակեն առկա ռեժիմով՝ առաքման ծառայությամբ:
6. Մանկապարտեզների աշխատանքի վերականգնումը, ինչպես նաև ուսումնարաններ և ԲՈՒՀ-եր ուսանողների լսարան վերադառնալը նախատեսվում է մարտի 1-ից:
Ինչպես նաև
- մինչև մարտի 1-ը ուժի մեջ է մնում տեղաշարժի արգելքը ժամը 21:00-05:00-ն ընկած ժամանակահատվածում,
- ուժի մեջ կմնա դահուկային հանգստավայրերի սահմանափակումը,
- այս փուլում չի գործի նաև միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը,
- երկու շաբաթը մեկ տեղի կունենա ուսուցիչների համակարգված թեստավորում: