
Այսօրվանից Վրաստանում տեղաշարժի սահմանափակումը՝ այսպես կոչված «պարետային ժամը» կկրճատվի ևս մեկ ժամով: Այսուհետ, տեղաշարժվել հնարավոր կլինի 23:00-04:00-ն, նախկինում գործող 23:00-05:00-ի փոխարեն:
Որոշումը կայացրել է Վրաստանի կառավարության գլխավորած միջգերատեսչական խորհուրդը:
Մայիսի 17-ին պարետային ժամը կրճատվել էր մինչև 23:00-ից -05:00-ն։