Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, այս ամիս, ամենայն հավանականությամբ, պարետային ժամը կվերացվի:
«Պարետային ժամի չեղարկումը մասամբ կախված է ներկա կայուն վիճակի դինամիկայից: Սահմանափակման վերացումը սպասվում է այս ամիս, եթե համաճարակաբանական դինամիկան թույլ տա մեզ», — ասել է Ցերցվաձեն Հանրայինի հետ զրույցում:
Ինչպես նաև, ըստ վարակաբանի, քննարկվում է բաց տարածքներում դիմակ կրելու կարգի վերացման վերաբերյալ:
«Քննարկվում է դիմակ կրելու պարտադիր կարգի վերացումը բաց տարածքներում: Ես անձամբ կողմ եմ բաց տարածքներում դիմակ կրելու կարգի վերացմանը, սակայն ոչ փակ տարածքներում: Փակ տարածքներում դիմակ կրելը մեզ մոտ դեռ անհրաժեշտ է», — ասել է Ցերցվաձեն:
Վրաստանում պարետային ժամը գործում է ավելի քան 7 ամիս, նույնքան ժամանակ գործում է բաց տարածքներում դիմակ կրելու պարտադիր կարգը: