Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,5 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,6 տոկոս։
2022 թվականի հոկտեմբերին բազային գնաճի ցուցանիշը, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,3 տոկոս, իսկ տարեկան բազային գնաճն առանց ծխախոտի ևս 7,3 տոկոս է։
Geostat-ի փոխանցմամբ, տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են հետևյալ խմբերի գների փոփոխությունները.
Պարենային ապրանքներ և ոչ ոգելից խմիչքներ խմբում գներն աճել են 15.8 տոկոսով՝ արտացոլելով տարեկան 5.22 տոկոսային կետով գնաճը.
- հաց և հացաբուլկեղեն՝ 26.1 տոկոս,
- կաթ, պանիր և ձու՝ 22.1 տոկոս,
- հանքային և աղբյուրի ջուր, ոչ ոգելից խմիչքներ և բնական հյութեր՝ 21.9 տոկոս,
- սուրճ, թեյ և կակաո` 20.6 տոկոս,
- ձեթ և յուղ՝ 18,3 տոկոս,
- շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիքներ՝ 16,9 տոկոս
- ձկնեղեն՝ 12,3 տոկոս,
- միս և մսամթերք՝ 9 տոկոս,
- բանջարեղեն՝ 3,5 տոկոս,
- մրգեր՝ 3,4 տոկոս:
Տրանսպորտային խմբում գներն աճել են 11,6 տոկոսով, ինչն արտացոլել է ընդհանուր ցուցանիշի 1,38 տոկոսային կետով աճը։
- տրանսպորտային ծառայությունների գները՝ 13,8 տոկոս,
- անձնական տրանսպորտային միջոցների շահագործման գները՝ 13,2 տոկոս:
Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ խումբն արձանագրել է գների 13.5 տոկոս աճ, որն արտացոլվել է տարեկան գնաճում 1.31 տոկոսային կետով։
- բնակարանների գծով փաստացի հարկ՝ 27 տոկոս,
- բնակարանների ընթացիկ սպասարկում և վերանորոգում՝ 13,1 տոկոս,
- էլեկտրաէներգիա, գազ և ջեռուցման այլ տեսակներ՝ 5,7 տոկոս: