«Հասարակություն և բանկեր» հասարակական կազմակերպության սպառողական ապրանքների շուկայի հետազոտության համաձայն՝ պարենային ապրանքների գները 2007 թվականից ի վեր բարձրացել են 3 անգամ: Փոխանցում է BusinessPressMedia-ն:
Հետազոտության համաձայն՝ այն էապես ավելացրել է տնային տնտեսությունների պարենային ծախսերը և սպառողական ծախսերում դրա տեսակարար կշիռը 2020 թվականին հասել է 47 տոկոսի։
«Տնային տնտեսությունների ծախսերի աճը պայմանավորված է պարենային ապրանքների գների բարձր աճով։
Հաշվի առնելով գնաճի թիրախը, սպառողական գների ինդեքսը 2015 թվականից մինչ օրս չպետք է բարձրանար 20 տոկոսից ավելի, սակայն գները կտրուկ աճել են ինչպես պարենային, այնպես էլ սպառողական այլ ապրանքների համար»,- ասված է հետազոտության մեջ։
Ըստ հետազոտության՝ վերջին տարիներին նկատված բարձր գնաճի պատճառով գների կտրուկ աճը նվազեցրել է բնակչության գնողունակությունը։ Գների աճի վրա մեծ ազդեցություն ունեն կառավարության սահմանած հարկերը.
«Թանկացման վրա մեծ ազդեցություն ունեն նավթամթերքի, ինչպես նաև ծխախոտի ու ալկոհոլի վրա կառավարության սահմանած հարկերը։ Ծխախոտի և ոգելից խմիչքների վրա ծախսերը միջինում կազմում են համապատասխանաբար՝ 10 և 4 տոկոս»: