Պարեկային ոստիկանության պետ Թեմուր Կուպատաձեն հրաժարական է տվել: Այս մասին interpressnews-ին են հայտնել ներքին գործերի նախարարությունից:
Նրանց տեղեկատվությամբ՝ Կուպատաձեն կզբաղեցնի սահմանային պաշտպանության բաժնի վարչության փոխտնօրենի պաշտոնը:
Թե ով կզբաղեցնի պարեկային ոստիկանության պետի պաշտոնը, ՆԳՆ-ից ասում են, որ կտեղեկացնեն շուտով։
Հիշեցնենք, որ Կուպատաձեն պարեկային ոստիկանության պետ էր նշանակվել 2017 թվականի օգոստոսին: