
Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության անձնակազմը կընդլայնվի: Այս մասին հայտարարել է նախարարության բարեփոխումների և վերլուծությունների բաժնի պետ Բեքա Լիլուաշվիլին:
Ըստ նրա, նԳՆ-ն այժմ աշխատում է բարեփոխման նախագծի վրա, որը սակայն դեռևս գնահատման փուլում է: Սրա հետ մեկտեղ, ըստ Լիլուաշվիլիի, անձնակազմի մեծացումը կկատարվի ինչպես նոր աշխատակիցների ընդունմամբ, այնպես էլ ՆԳՆ-ի ունեցած ռեսուրսների հաշվին:
«Կարիքները գնահատելուց հետո ՆԳՆ-ն կդիմի կառավարությանը, որը և վերջնականապես կորոշի, թե քանի աշխատակից կավելանա ոստիկանության պարեկային բաժնում», — ասել է բարեփոխումների և վերլուծությունների բաժնի պետը: